Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը խաղաղութիւն Եւրոպայում համաժողովին

2014 թուականի յուլիսի 4-6-ը Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցաւ համաժողով՝ «Խաղաղութիւն Եւրոպայում» ընդհանուր խորագրով։

unnamed (1)Համաժողովը կազմակերպել էր Եւրոպական երիտասարդական ընկերվարականներ կազմակերպութիւնը (Young European Socialists), հիւրընկալութեամբ Ռուսաստանի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական միութեան (Russian Social-Democratic Union of Youth)։

Համաժողովին մասնակցում էին ընկերվարական կուսակցութիւնների երիտասարդական միութիւններ` Հայաստանից, Ուկրաինայից, Լիբանանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայից, Չեխիայից:

Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հայաստանից մասնակցում էր երկու ներկայացուցիչներով՝ Լուիզա Սարգսեան` Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութիւն և Հայկ Իգիթեան` Հայաստանի Երիտասարդական Միութիւն:unnamed (2)

Օրակարգը ներառում էր քննարկումներ Ուկրաինայի ճգնաժամի, վերջինիս պատճառների և դրանց հնարաւոր լուծումների վերաբերեալ: Քննարկումներն ունեցան բուռն և հետաքրքիր ընթացք: Բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց դիրքորոշումները ճգնաժամի պատճառ հանդիսացող արտաքին և ներքին խնդիրների վերաբերեալ, առաջարկեցին այդ խնդիրների հնարաւոր լուծումներ:
Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները զուգահեռ անցկացրեցին Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի միջև՝ խաղաղութեան կոչ անելով և առաջարկելով տարածաշրջանային հակամարտութիւնների կարգաւորման համար հիմք ընդունել ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը:

Յուլիսի 5-ին Ռուսաստանի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդների և Ուկրաինայի Ընկերվարական երիտասարդների միութիւնների միջև ստորագրուեց Ուկրաինայի կարգավիճակի վերաբերեալ ընդհանուր բանաձև, որը ներառում էր հետևեալ կէտերը.

• դադարեցնել ռազմական գործողութիւնները Ուկրաինայի արևելքում,
• դադարեցնել հակաուկրաինական քարոզչութիւնը ռուսական ԶԼՄ-ներում,
• Ռուսաստանի Դաշնութիւնը պէտք է հրաժարուի Ուկրաինայի նկատմամբ հարձակողական
արտաքին քաղաքականութիւնից,
• Եւ այլն։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները համաժողովի շրջանակներում ունեցան երկկողմանի հանդիպումներ տարբեր կազմակերպութիւնների պատուիրակութիւնների հետ։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը Եւրոպական երիտասարդական ընկերվարականներ կազմակերպութեան անդամ է` դիտորդի կարգավիճակով։
Համաժողովն աւարտուեց յուլիսի 6-ին

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
Երևան
09.Յուլիս.2014 թ.

Տպել Տպել