Արցախի նախագահը ընդունել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի գլխավորած ամերիկահայ գործարարների պատվիրակությանը եւ քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:090714AmerikahayGorcarar-Info

Արցախի նախագահի կողմից կարեւորվել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման եւ շենացման գործում՝ արժեւորելով նաեւ սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

aparaj.am

Տպել Տպել