Իշխանությունները դաս չեն առել


-ԵԽԽՎ-ի այս նստաշրջանը Հայաստանի պատվիրակության համար ինչպիսի՞ն էր:

-Լինելով ընդդիմության ներկայացուցիչ` ես կարեւորում էի ընդլայնված կազմով քննարկումը, մանավանդ որ երկար ժամանակ Հայաստանում դիտարկումը պասիվ ընթացքի մեջ էր: Լսումները պարտադիր էին, որովհետեւ մշտապես լսվում է միայն իշխանության պաշտոնական տեսակետը, իսկ մեր տեսակետները` ոչ: Այս անգամ շատ հստակորեն արձանագրվեցին իշխանությունների մոտեցումն ու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի տեսակետները: Մեր խնդիրն էր, որ գնահատվի, թե ուր ենք հասել ընդունված 1609, 1620, 1643, եւ 1677 բանաձեւերի կատարման գործում եւ ինչ հարցեր են առաջացել հետագա ընթացքը արդյունավետ իրականացնելու առումով: Իշխանությունները եղած գործընթացից, ըստ էության, գոհ են եւ ներկայացրել են մի փաստաթուղթ, որը դիտարկվում է որպես եղած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ: մ հիմնական շեշտադրումն այն է, որ մենք շեղվել ենք բարեփոխումների կատարման ընթացքից, որովհետեւ իշխանությունների բարեփոխումների ոճը ոչ լիարժեքորեն համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին, ոչ էլ նպաստում է բարեփոխումների խորությանն ու բովանդակության ամբողջական իրացմանը: Ըստ Եվրախորհրդի` ինստիտուցիոնալ հաստատությունները Հայաստանում իրենց դերը չեն կատարում: Սա նշանակում է, որ եթե անգամ ունենք Եվրախորհրդի չափորոշիչներին համապատասխան օրենքներ, դրանք կյանքի կոչելը չի իրականացվում ժողովրդավարության արմատավորման անհրաժեշտ ծավալներով: Դրա հիմնական պատճառ էր համարվում ընդդիմադիր եւ իշխանության քաղաքական ուժերի երկխոսության բացակայությունը: 2008-ի առաջին ամիսներին իշխանություների կողմից բանաձեւի կատարման կամք դրսեւորվեց, նախագահը ստեղծեց աշխատանքային խումբ, որտեղ ընդդիմությանը եւս մասնակցության հնարավորություն էր տրված: Իսկ այսօր իշխանությունները որոշել են միայնակ աշխատել: Նրանք բավարար դասեր չեն առել 2008 թվականի հետընտրական ճգնաժամից: Եթե այս տրամաբանությամբ շարունակվի` լուրջ վտանգ եմ տեսնում, որ կարող է նույնը կրկնվել նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ:

-Բարեփոխման ո՞ր ուղղություններն եք կարեւորում:

-Ընտրական համակարգի բարելավում, արդարադատության համակարգի փոփոխություն` դատական իշխանության վստահության մեծացմամբ եւ անկախ դատական իշխանության հաստատմամբ, ոստիկանության բարեփոխումներ, ցույցերի եւ հանրահավաքների ազատություն, խոսքի, մամուլի ազատություն, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախություն եւ անաչառություն եւ այլն: Այս ամենում ինքս կարեւորել եմ ընտրական բարեփոխումները, որովհետեւ դրանցով է պայմանավորված, թե ինչ ընտրություններ կունենանք առաջիկայում: Իշխանությունները հրաժարվեցին համաձայնեցված բարեփոխումներ իրականացնելու մտքից: Սկզբում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է գործեր առավելաgույնս համաձայնեցված: Բայց այն դադարեցրեց իր gործունեությունը, եւ այսօր ունենք մի վիճակ, որ իշխանություններն իրենց փաթեթն են ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ընդդիմությունը` իրենը: Եվ այժմ պետք է քննարկվի, թե որի փաթեթն է համապատասխանում 4 բանաձեւերի պահանջներին: Ես կարծում եմ, որ ընդդիմության փաթեթն ավելի համահունչ է: 1677 բանաձեւում գրված է բազմակի քվեարկությունների դեմն առնելու մասին, որն ավելացվել է իմ պահանջով: Հայաստանում բազմակի քվեարկություններն են ընտրակեղծիքների հիմնական գործոնը: Բնականաբար, մենք հորդորում ենք, որ դիտարկման հանձնաժողովը գործընթացը վերահսկի, իսկ Վենետիկի հանձնաժողովը թափանցիկ քննարկում իրականացնի, որպեսզի գոնե այս փուլում ընտրական բարեփոխումները վստահություն առաջացնեն:

-Դիտարկման հանձնաժողովի անաչառությունը կասկածելի չէ՞, եթե հաշվի առնենք, որ Գորան Լինդբլադը հակահայ գործիչ է, Ջոն Պրեսկոտին էլ հայաստանյան որոշ ուժեր համարում են ՙծախված՚:

-Բանաձեւերն անկողմնակալ գնահատման հնարավորություն են տալիս: Երբ ընդդիմությունը մի բան է ասում, իշխանությունը` մեկ այլ, յուրաքանչյուրն իր քաղաքական հաշվարկներից ելնելով է գնահատական տալիս, եւ դա անկողմնակալ լինել չի կարող: Ուրեմն մեկը պետք է դատավոր լինի, որին կողմերը շատ թե քիչ ընդունեն: Այսօր Մոնիտորինգի հանձնաժողովն այդ վստահությունն ունի: – Վտանգ չկա±, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի: – Նման վտանգ կլինի, քանի դեռ խորքային բարեփոխում չենք իրականացրել: Հայտնի չէ, թե կուտակվելով` չլուծված խնդիրներն ինչ ուժով կպայթեն: Հայաստանի համար մեծ հարված կլինի սանկցիաների կիրառումը: Մանավանդ հիմա, երբ կա Ղարաբաղի չլուծված խնդիր: Դա մեր դիրքերը կթուլացնի նաեւ մյուս բնագավառներում, քանի որ միջազգային հեղինակավոր կառույցները` Եվրամիություն, ԵԱՀԿ, նույն տրամաբանությամբ են առաջնորդվում:

-Վտանգ չկա՞, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի:

-Լինդբլադը չի կարողանում թաքցնել իր հայատյացությունը: Նա Հայաստանի դեմ քայլեր կատարելու պատվերը կատարել է եւ շարունակում է նույն քաղաքականությունը: Մեր երկրի դեմ հայտարարությունները բազմիցս են եղել: Եթե պատահական մեկը մի բան ստորագրել է, ոչինչ, բայց երբ դա հետեւողականորեն անում է զեկուցողը, անթույլատրելի է: Լինդբլադի չընտրվելը պետք է դաս լինի մյուսների համար:

-ԵԽԽՎ-ում այս անգամ ընդդիմությունը կարծես թե միասնական էր:

-Լայն սպեկտր ներկայացվեց, սա լավ նախադեպ է, որ կարող է ընդդիմության համար միասնական դաշտ դառնալ, որտեղ կհամատեղենք մեր ուժերը: Նման բանաձեւերը երկխոսության, համագործակցության եւ բանավեճի հիմք կարող են լինել, եւ ընդդիմությունը պետք է համակարգված մոտեցումներ ունենա: Կան հարցեր, որոնք անկախ կուսակցական տարբերություններից, միավորում են:

-Դուք ստորագրեցիք Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, ապա ամբիոնից քննադատեցիք Հայաստանի իշխանություններին` բանաձեւերը թերի կատարելու համար: Միաժամանակ Բաքվում` Սոցինտերնի համաժողովում Կիրո Մանոյանը քննադատեց մեր իշխանություններին: Դաշնակցությունը որոշել է կոշտացնե՞լ դիրքորոշումը:

-Մենք նոր բան չենք ասում, միշտ պայքարել ենք, պարզապես այժմ կոալիցիայում լինելու կաշկանդվածություն չկա: Մեր քննադատությունը համարժեք է այն վիճակին, որ կա երկրում եւը այն վարքագծին, որ իշխանությունները դրսեւորում են: Դաշնակցության մոտեցումները չեն փոխվել: Ես ստորագրել եմ մի հայտարարության տակ, որը մեր մոտեցումներին համապատասխանում է: Այն ժամանակ կար այնպիսի փաստաթուղթ, որի տակ չստորագրեցի եւ չէի ստորագրի նաեւ այժմ, որովհետեւ օգտագործվել էր ՙքաղբանտարկյալ՚ տերմինը. դրա վերաբերյալ ես պարզաբանում տվել եմ` ասելով, որ դա քաղաքական ուժերի գնահատումով չէ, որ պետք է տրվի: Մենք չպետք է այդ հարցը դարձնենք շահարկման առարկա: Քաղբանտարկյալը լուրջ մեղադրանք է երկրի համար, եւ պետք է երկիրն անի ամեն ինչ` նման մեղադրանքի տակ չընկնելու համար: Որ նման դրսեւորումներ կան, մենք դա ասում ենք եւ դրա դեմն առնելու համար առաջարկում էինք հոդվածները փոխել, որտեղ քրեականն ու քաղաքականը միախառնված էին: Մենք փորձեցինք հստակեցնել, որ անջատվի, եւ այդ առումով կարեւոր քայլ կատարեցինք: Մենք առաջարկում էինք համաներում իրականացնել բոլոր անձանց նկատմամբ: Այդ կապակցությամբ մենք նշեցինք, որ չի կարելի համաներումը կիրառել մասնակի, այն պետք է կիրառվեր մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ բոլոր ձերբակալվածների նկատմամբ: Պետք էր քաղաքական կամք ունենալ եւ բոլորին էլ համաներման միջոցով ազատել: Իսկ այժմ 13 հոգի դեռ ձերբակալված է: Կարեւոր հարց ենք համարել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որտեղ հատուկ կարծիք ենք ներկայացրել, ինչն էլ բանաձեւերի պահանջներին համապատասխան էր: Պարզապես մեր այդ ոճը չի ընկալվել ՙանհաշտ, արմատական՚ ընդդիմության կողմից:

-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի ընդդիմությունը փորձ է անում միջազգային կառույցների պարտադրանքը բարդել Հայաստանի վրա` իմանալով, որ դա ոչ բարեկամ երկրները շահարկելու են:

-Սա միշտ մեր կաշկանդումն է եղել: Իհարկե, պետք է իմանանք եւ նկատի ունենանք, որ երկրի ցանկացած թուլացում ի վերջո հարվածելու է բոլորիս եւ օգտագործվելու է հակառակորդների կողմից: Եվ սա էր այն ժամանակ մեր քայլերի տրամաբանությունը, որոնք չընկալեցին: Երբ մենք մեր երկիրը հարձակումներից պաշտպանում էինք, դա համարում էին իշխանություններին սատարել, իբր կեղծ դիրքորոշում ունենք: Մեզ համար դա պայքար էր ներսում` իշխանության պահվածքի դեմ, բայց դրսում` պայքար հանուն պետության: Այս առումով պետք է չափը պահպանել: Դա չի նշանակում, թե ներքին պրոբլեմները չպետք է քննադատվեն: Ի վերջո Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, կամավոր ստանձնել է պարտավորություններ եւ պետք է դրանք կատարի: Չկատարելու դեմ խոսելը չի համարվում ուրիշի ջրաղացին ջուր լցնել: Դա մեզ օգուտ է:

-Մեր պատվիրակությունը երկու հանդիպում ունեցավ ադրբեջանական կողմի հետ, որից նրանք դժգոհ չէին: Քննարկվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթահանձնաժողովի ՙվերակենդանացման՚ հարցը: Որեւէ արդյունք գրանցվե՞ց:

-Հանդիպումները, շփումները միշտ օgտակար են: Եվրախորհուրդն այն դաշտն է, որ երկու պատվիրակությունները պետք է օգտագործեն: Պետք է կարողանանք հակամարտությունը լուծել եվրոպական, չափորոշիչներին համապատասխան: Քննարկումներում դա էր հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը: Սովորաբար մենք ներկայացնում ենք մեր հայտարարությունը, նրանք` իրենցը, եւ թշնամանքը մշտապես պահպանվում է: Կարելի է բարի կամքի դրսեւորմամբ` փոքր քայլերով առաջ գնալ, ոչ թե ստեղծել մի կառույց, որն ապացուցել է իր անկարողությունը: Չավուշօղլուն բացահայտորեն ցույց տվեց, որ առաջին հերթին ինքը թուրք պաշտոնյա է, հետո միայն` ԵԽԽՎ նախագահ, երբ այցելեց Հայաստան եւ հրաժարվեց գնալ Ծիծեռնակաբերդ: Այդ մասին ես հայտարարեցի: Նա ուզում է մի ձեւաչափ ստեղծել, որպեսզի 1416 տխրահռչակ բանաձեւը կյանքի կոչվի, եւ հանձնաժողովը վերակենդանանա:

-Ենթահանձնաժողովի ստեղծումը կարո՞ղ ենք կանխել:

Մենք առաջարկեցինք հանդիպել եւ խոսել որոշակի քայլերի մասին: Դա չեն ընդունում, որովհետեւ ուզում են այդ ձեւաչափը: Բյուրոն առանց մեզ էլ կարող է այդ հանձնաժողովը վերակենդանացնել, որովհետեւ դա բանաձեւի պահանջն է: Բայց նաեւ պետք է գիտակցել, որ հանձնաժողովն ունի գործունեության հստակ շրջանակ, եւ թույլ չենք տա, որ դուրս գա այդ շրջանակից: Իսկ թե որքանով արդյունավետ կգործի, պատասխանատուն կլինի Չավուշօղլուն: Նախկինում այդ հանձնաժողովի ղեկավար Լորդ Ռասել Ջոնսթոնը ամենահեղինակավոր անձանցից մեկն էր, ինչպե՞ս եղավ, որ հանձնաժողովը չգործեց: Այսինքն պատճառներն օբյեկտիվ են եւ անձի հետ կապված չեն:

– Հոկտեմբերի 19-21-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի` «Ժողովրդավարության ապագան» թեմայով համաժողովը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Մեզ պետք են նման համաժողովները: Ժողովրդավարական արժեքներ կան, որոնք եթե չեն տեղայնացվում, հաջողություն չի լինում: Մեր հիմնական խնդիրը սա է: Կան օրինաչափություննր, որոնք տարածքին չեն առնչվում: Եթե Հայաստանը որոշել է ժողովրդավարական երկիր դառնալ` այդ չափորոշիչները պետք է օր առաջ տեղայնացնի:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
www.sobesednik.am

Տպել Տպել