Արտագաղթի կասեցման ծրագիրը դեռեւս քննարկումների փուլ է անցնում

artagaght-bannerՀայ Յեղափոխական Դաշնակցության կողմից մշակված Հայաստանում արտագաղթի կասեցման ծրագիրը դեռեւս քննարկումների փուլ է անցնում, քանի որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչքան կարեւոր է արտագաղթի դեմ պայքարել համապետական ուժերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր, ծրագրի ղեկավար Արծվիկ Մինասյանը:

«Ծրագիրը հրապարակելուց հետո մենք սկսեցինք քննարկումները: Խնդիրն այն է, որ ոչ բոլորն են հասկանում համապետական մասշտաբով քննարկելու անհրաժեշտություն կա: Մեր առաջին գործողությունն այն է, որ յուրաքանչյուրը պետք է համախմբվեն այս ծրագրի շուրջ, երկրորդ՝ ծրագիրը պետք է ներառի հանրային բոլոր ոլորտները: Երրորդ կարեւոր գործողությունը համապետական ռեսուրսների հաշվառումն է»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս ծրագրի շուրջ քառյակի ձեւաչափով էլ է քննարկումներ ընթանում: NEWS.am-ի հարցին՝ հնարավոր է ՕԵԿ-ն էլ միանա այս ծրագրի կատարմանը, մանավանդ որ կուսակցությունը հուլիսի 18-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հենց արտագաղթի մասին է խոսել, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Նորից եմ ասում, որ սա համապետական նշանակություն ունեցող հարց է, որին պետք է մասնակցեն իշխանությունները, ընդդիմադիր ուժերը, եկեղեցին: Խնդիրը միայն խոսելը չէ, ավելի շատ աշխատանքներ պետք է տանել: Մենք չենք բացառում, հակառակը մենք հրավիրել ենք բոլորին, դրա մեջ կարող է լինել նաեւ ՕԵԿ-ը: Ցանկացած ուժ պետք է հասկանա, որ այս երեւույթը չի կարող միայնակ լուծել»:

news.am

Տպել Տպել