Քաշաթաղն իմ հայրենիքն է

kayqԵրեկ Բերձորում և Կովսականում մեկնարկել է Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության կազմակերպած ճամբարները:

Արդեն 10 տարի է ինչ Զավարյանականները «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով հանդես են գալիս նման նախաձեռնությամբ՝ ճամբարներ անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում:

Այս տարի ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը ճամբարներ է անցկացնում նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում:

Ինչպես Aparaj.am-ին տեղեկացրեց Լիբանանից ժամանած խմբի պատասխանատու Արա Քասաբյանը Բերձորի թիվ 2 դպրոցում անցկացվող ճամբարին մասնակցում են 8-18 տարեկան մոտ 60 երեխաներ և պատանիներ:

Նա նշեց նաև, որ Զավարյանակնները ճամբար են անցկացնում նաև Կովսականում, որին մասնակցում են մոտ 70 երեխաներ և պատանիներ:

Խոսելով ճամբարների նպատակների մասին կազմակերպիչները նշեցին, որ ճամբարի ծրագիրը շատ լայն է՝ սկսած ուրախ ժամանցից, խաղերի կազմակեպումից մինչև դաստիարակչական աշխատանքներ:

14 օր Բերձորի ու Կովսականի երեխաներն ու պատանիներն ուրախ ժամանց կանցկացնեն Զավարյանակաների հետ՝ ուսանելով շատ կարևոր բաներ:

aparaj.am

Տպել Տպել