ՀՅԴ Լոս Անջելեսի երիտասարդական միության անդամները Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են ճամբարներ տեղացի երեխաների համար:
Օրերս մեր գործընկերները Հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրիում էին: Նմանօրինակ ճամբար է նաեւ կազմակերպվել այստեղ:
Արդեն 7 տարի է՝ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են այսպիսի ճամբարներ:
Երեխաներն այստեղ սովորում են հայրենասիրական երգեր, ապրում ճամբարային առօրյայով: Ամերիկայի արեւմտյան ափից հայրենիք ժամանած մեր հայրենակիցների միայն մի խումբն է Գյումրիում:
Մյուս մասը Մարտունիում է: Այս ծրագիրը կարեւոր է նաեւ նրանց համար: Երիտասարդներից շատերն անգամ հայերեն
չգիտեն, առաջին անգամ են հայրենիքում, բայց կարողանում են հաղթահարել փորձությունները: Ճամբարին 180 փոքրիկ է մասնակցում:
Նրանք բաժանվել են երեք խմբի: Այստեղ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նաեւ խմբային աշխատանքին:
Այս ճամբարի ավարտից հետո երիտասարդները միանալու են Մարտունիի իրենց ընկերներին եւ մեկնելու են սահմանամերձ Բաղանիս:
Երիտասարդներն ասում են՝ տպավորված են: Հայրենիքում անցկացրած այս օրերի մասին նրանց կհիշեցնեն իրենց ճամբարական փոքրիկ ընկերների այս նամակները, որոնք պարտավորեցնում են խոստմանը հավատարիմ մնալ եւ հաջորդ տարի կրկին համախմբվել հայրենիքում:
yerkirmedia.am







