Հրազդանում եւ Աբովյանում բացվել են ՀՅԴ երիտասարդականի ճամբարները

Fotor0731130750Լիբանանի ՀՅԴ երիտասարդական միության անդամներն արդեն 5-րդ տարին է, ինչ ուսուցողական ճամբարներ են կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում` փորձելով տարածել ազգային հեղափոխական արժեքներն ու գաղափարախոսությունը:

Այս տարի հերթական ճամբարային կենտրոնները բացվեցին Հրազդանում եւ Աբովյանում, որտեղ մանուկների եւ պատանիների հետ աշխատելու են եկել Լիբանանի երիտասարդները: Հրազդանում գործող ճամբարը , թեեւ նորաբաց է, բայց երեխաների պակաս չունի:

Բացման առաջին օրվանից մասնակիցների թիվն ավելացել է` հասնելով 150-ի:

Հրազդանի Դաշնակցության երիտասարդական կենտրոնի կազմակերպչի խոսքով, ճամբարը միանգամից հետաքրքրեց տեղի բնակչությանը, եւ շատ ծնողներ, նույնիսկ՝ բացումից հետո, մոտենում եւ խնդրում են ընդունել իրենց երեխաներին:

Տպել Տպել