Սփյուռքի երիտասարդների ճամբարը` Պռոշյանում

06.08.14-1077ճամբարՄիացյալ Նահանգներից ժամանած հայ երիտասարդների նախաձեռնած ամառային հերթական ճամբարը Պռոշյանում է։ Երիտասարդները ճամբարներ են կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում, ինչպես նաեւ Արցախում:

Հավաքների գաղափարը ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի երիտասարդական միության անդամներ Ալենինն ու Սոսեինն է, ովքեր, ցավոք, անցյալ տարի պատահարի զոհ դարձան:

Հիմա ընկերներն ամառային այս հավաքն անցկացնում են՝ ի հիշատակ երիտասարդ զույգի: Երիտասարդաց միության ներկայացուցիչ Գեւորգ Բարսեղյանն ասում է` սա կամավորական աշխատանք է, որը երիտասարդները մեծ հպարտությամբ են կատարում:

yerkirmedia.am

Տպել Տպել