Ընտրվել է ՀՍՇ-ի կոմիտեի անդամ

bagratՕրերս Սլովենիայում տեղի ունեցավ Համաշխարհային Սկաուտական Շարժման 40 -րդ կոնֆերանսը:Կոնֆերանսի աշխատանքներին որպես ՀՍՇ լիիրավ անդամ մասնակցում էր նաև Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում -Հ.Մ.Ը.Մ կազմակերպությոան պատվիրակությունը:

Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության անդամ Բագրատ Եսայանը ընտրվել է Համաշխարհային Սկաուտական Շարժման Կոմիտեի անդամ:

Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է երբ հետխորհրդային երկրներում գործող սկաուտական կազմակերպություններից որևէ մեկի ներկայացուցիչը նման բարձր պաշտոնում է ընտրվում:

Համաշխարհայի Սկաուտական Շարժմումը , որպես մանկապատանեական-երիտասարդական շարժում հիմնվել է 1920 թվականին, շարժման հիմնադիր Լորդ Բեյդեն Փաուլի կողմից:Կազմակերպությանը անդամակցում են աշխարհի 280 միլիոն սկաուտներ:

Համաշխարհային կոնֆենրանսները տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ: Նստավայրը՝ Ժնև, Շվեցարիա:

Բագրատ Եսայանը Հայաստանում սկաուտակա շարժման հիմնադիրներից է, ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ է, եղել լ է նաև ՀՀ Կրթության և գիտության փոխնախարարը:

Տպել Տպել