ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Fotor0820144247ԱՄՆ-ի կոնգրեսական Քեթրին Քլարքը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ:

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

«Ես խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի պատվիրակների ուղղությամբ դիպուկահարների կրակոցների մասին հաղորդագրություններից»,- հայտարարել է Կոնգրեսի անդամը:

Ըստ նրա՝ ԼՂՀ-ի բնակչությունը չափազանց երկար ժամանակ է ապրում Ադրբեջանի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում: «Բռնության այդ քարոզչությունը խախտում է հրադադարի ռեժիմը եւ սոսկ լրացուցիչ զոհերի հանգեցնում: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին հաջողվեց վառ ժողովրդավարական հասարակություն ստեղծել՝ չնայած հաջողության ցածր հավանայանությանը, եւ ես սատարում եմ նրանց Ադրբեջանի ագրեսիայի դատապարտման հարցում»,- հայտարարել է Քլարքը:

Տպել Տպել