Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ.-ի փառատոնին

Yus12014 թ. oգոստոսի 20-ին, Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներ Կարապետ Շադոյանն ու Սարինէ Աբրահամեանը մեկնեցին Մալթա, որտեղ տեղի է ունենալու Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան 2014 թուականի Համաշխարհային փառատօնը։

Փառատօնի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ oգոստոսի 21-ին։
Բացմանը մասնակցում էին Մալթայի վարչապետ` Ժոզեֆ Մուսկատը (Աշխատաւորական կուսակցութիւն) և Եւրախորհդարանի պատգամաւորներ։ Ելոյթով հանդէս եկան Ը.Ե.Մ.Մ.-ի նախագահը և ընդհանուր քարտուղարը։

Փառատօնը տևելու է մինչև օգոստոսի 26-ը: Փառատօնի հիմնական նպատակն է ստեղծել նոր հարթակ ընկերվար երիտասարդական միութիւնների և քաղաքական գործունէութեամբ զբաղուող երիտասարդների համար:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը (Ը.Ե.Մ.Մ.) (International Union of Socialist Youth) Ընկերվար-Միջազգայնականին (Socialist International) ուղեկից միութիւն է։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական եւ ուսանողական միութիւններ 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
22 օգոստոս, 2014 թ.
Երևան

Տպել Տպել