Վահան Հովհաննիսյանը մասնակցեց Եվրոնեստի քննարկումներին


Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի վերաբերյալ քննարկումները Եվրոպառլամենտում տեղի ունեցան հունվարի 25-26-ին Ընդլայնված Բյուրոյի նիստերի ընթացքում: Եվրոնեստի ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այդ քննարկումներում առաջ քաշեց հետևյալ մոտեցումները`

Արևելյան գործընկերության 6 երկրներն էլ իրենց արտաքին քաղաքականության հայեցակարգերում որպես նպատակ հատուկ նշել են Եվրոպական ինտեգրացիայի գաղափարը: Այս կապակցությամբ կա երկու հարց` մտադրությունների անկեղծության աստիճանն ու դրանք իրականացնելու ռեալ հնարավորությունները: Պարզ է, որ դրանք բոլորի մոտ հավասար չեն: Եվ եթե մի կողմ դնենք ոմանց կասկածամտությունը Եվրոնեստի նկատմամբ ¨ ընկալենք այն որպես կամուրջ դեպի Եվրոմիություն, ապա պետք է հասկանալ, որ այդ կամուրջը բոլորը նույն արագությամբ անցնել չեն կարող:

Սա նորից բերում է մեզ Բելառուսի մասնակցության հարցին: Հայաստանը հստակ արտահայտել է իր տեսակետը` մենք կողմ ենք եղել Բելառուսի լիարժեք մասնակցությանը Եվրոնեստում և հիմա էլ կողմ ենք:

Տարօրինակ չէ, որ Արեւելյան գործընկեր երկրները պաշտպանում են Բելառուսի մասնակցությունը: Բանն այն է, որ ի սկզբանե Եվրոնեստի կազմավորման ընտրված ձևը ենթադրում է միավորել տարբեր հարթությունների վրա գտնվող մոտեցումներ: Եվրոպական պառլամենտը ներկայացված է քաղաքական ֆրակցիաներով, մինչդեռ Արևելյան գործընկերները` ազգային պատվիրակություններով: Սա ստեղծում է մոտեցումների և ընկալումների տարբերոթյուն, որը դժվար է հաղթահարել: Մի գուցե ավելի նպատակահարմար կլիներ կիրառել Եվրոնեստի մեկ այլ մոդել: Օրինակ, արդեն հիշատակված Եվրամեդ պառլամենտական վեհաժողովում Եվրոպան ներկայացնող 120 պատգամավորից միայն 45-ը ներկայացնում են Եվրոպառլամենտը, մնացած 75-ը ներկայացնում են Եվրոպական երկրների ազգային խորհրդարանները: Սա, իմ կարծիքով, ավելի ճկուն մոդել է:

Քննարկումների ավարտին Ընդլայնված Բյուրոյի եւրոպական անդամները, ինչպես նաև նախագահ Կրիստիան Վիգենինը պնդեցին, որ ստեղծված իրավիճակում Բելառուսը Եվրոնեստին մասնակցելու հրավեր չի ստանա: Այդ հրավերը ԵՊ նախագահ Բուզեկը մոտ օրերս ուղարկելու է մնացած 5 երկրների պառլամենտներին` առաջարկելով նա¨ Եվրոնեստի հիմնադիր ժողովի ժամկետը:

1.Ընդունվեց Վահան Հովհաննիսյանը առաջարկը` ստեղծել 2 աշխատանքային խումբ`
2.Բելառուսի ներգրավման գործընթացը շարունակելու համար (այս առաջարկով հանդես էր եկել նաև Ուկրաինայի ներկայացուցիչը)
Եվրոնեստի կազմակերպական մոդելը բարեփոխելու համար:

Վահան Հովհաննիսյանը, սակայն, նշել է, որ ոչ մի փոփոխություն չի կարող անտեսել Հայաստանի կողմից արված և բոլորի համաձայնությամբ Եվրոնեստի հիմնադիր փաստաթղթերում ընդգրկված առաջարկները, այլապես Հայաստանը դիրքորոշումը նույնպես կարող է փոխվել:

Տպել Տպել