Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակության այցը

Մամուլի հաղորդագրություն
Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի՝ Հայաստանում ոգեկոչման առիթով Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակության այցելություն Հայաստան

unnamed (1)2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով, սեպտեմբերի 4-7 Հայաստան է այցելում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը, գլխավորությամբ խմբակցության ղեկավար պրն Բրյունո Լը Ռուի։ Պատվիրակությանը ընկերակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, գլխավորությամբ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի։

Ֆրանսիական պատվիրակության այցելությունն անցկացվում է համագործակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ աջակցությամբ՝ Ֆրանսիական համալսարանի և Հրայր Մարուխյան հիմնադրամի (Երևան)։

Ֆրանսիական պատվիրակության պաշտոնական հանդիպումներին մասնակցում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու՝ Կիրո Մանոյանը։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հինգշաբթի, 4 սեպտեմբերի

Երեկոյան Պատվիրակության ժամանում Երեւան։

Ուրբաթ, 5 սեպտեմբերի

10։30 Ժամանում՝ Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակի զետեղում, այցելություն թանգարան։

12։00-13։00 Հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ (Ոսկեզօծ դահլիճ)

13։10-13։50 Հանդիպում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ (Կարմիր դահլիճ)

14։00-15։00 Մամուլի համատեղ ասուլիս ՀՀ ԱԺ և Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ

15։30-16։00 Հանդիպում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ

18։00 Այցելություն Հայաստանում ֆրանսիական հասմալսարան

18։30 Համաժողով «Ժորեսը և հայերը» թեմայով, (Հայաստանում ֆրանսիական համալսարան, հասցե՝ Դավիթ Անհաղթի 10, ք. Երեան)

20։30 Ընթրիք՝ ՀՀ ԱԺ նախագահի անունից

Շաբաթ, 6 սեպտեմբերի

11։00 Հանդիպում՝ ՀՅԴ Բյուրոյի հետ

12։00 Մամուլի ասուլիս ֆրանսիական պատվիրակության եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ (ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն, Մհեր Մկրտչյան 12/1, ք. Երեւան)։

Կեսօրից հետո Այցելություններ ՀՀ-ում ֆրանսիական մի շարք ընկերություններ

18։00 Հանդիպում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ

20։30 Ընթրիք՝ ՀՅԴ ներկայացուցիչների հետ։

Կիրակի, 7 սեպտեմբերի` պատվիրակության վերադարձ Ֆրանսիա

Ֆրանսիական Խորհրդարանական Սոցիալիստական Պատվիրակության Կազմ

Պրն Բրյունո Լը Ռու, ԱԺ Սոցիալիստական Կուսակցության Խմբակցության Նախագահ, պատվիրակության ղեկավար,

Պրն Էրուան Բինե, ԱԺ պատգամավոր, իրավական հարցերի հանձնաժողովի անդամ,

Տիկ. Ֆրանսուազ Դյումա, ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ,

Պրն Լյուկ Կարվունաս, սենատոր, Ալֆորվիլի քաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու,

Տիկ. Նատալի Նիսոն, ԱԺ պատգամավոր, իրավական հարցերի հանձնաժողովի անդամ,

Պրն Պասկալ Պոպելէն, ԱԺ պատգամավոր, իրավական հարցերի հանձնաժողովի անդամ,

Պրն Ռընե Ռուքե, Ֆրանսիա-Հայաստան խորհրդանական բարեկամության խմբի նախագահ, ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության ղեկավար,

Պրն Վենսան Դյուկլեր, պատմաբան, Ժան Ժորեսի գործունեության ուսումնասիրող, դասախոս՝ Հասարակական գիտությունների բուհում:

Տպել Տպել