ՆԱՏՕ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին եւ զսպի Թուրքիային

Fotor090514373«Հյուսիսատլանտյան դաշինքը» պետք է դատապարտի Ադրբեջանին եւ զսպի նրա դաշնակից Թուրքիային:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն է այսպիսի հայտարարություն տարածել՝ հիշեցնելով, որ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց ժամեր առաջ Էրդողանն ու Ալիեւը հրապարակավ հայտարարել են Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու, Արցախը ոչնչացնելու եւ Հայաստանին մեկուսացնելու իրենց նոր դավադրության մասին:

Նրանց ուղերձը՝ որքան սթափեցնող, այնքան էլ հստակ է. «Մենք դա մեկ անգամ արել ենք, դեռ շարունակում ենք ստել դրա մասին եւ, եթե ցանկանանք, նորից կանենք»,- պարզաբանել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Տպել Տպել