Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդն հայտարարություն է ընդունել

վաչեԱվստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն:

Համաձայն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կայքի, նախաձեռնության հեղինակն է կոնգրեսական Ֆրեդ Նայլը:

Միջազգային հանրությունը շարունակում է դատապարել Ադրբեջանի գործողությունները, որը վերջերս նորից ագրեսիա էր սանձազերծել Հայաստանի և Արցախի դեմ, իսկ նախագահ Իլհամ Ալիևը լայն ժողովրդականություն վայելող Թվիթեր սոցիալական ցանցի միջոցով պատերազմ էր հայտարարել:

Այդ կապակցությամբ, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը սերտորեն աշխատել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամների հետ` նրանց ներկայացնելով Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և լարվածության վտանգավոր սրացումն Ադրբեջանի կողմից:

Այս հայտարարության ընդունումով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Ավստրալիայի ամենամեծ նահանգը 2012 թվականի հոկտեմբերին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Տպել Տպել