ԱՄՆ Սենատը Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների հարցը կքննարկի երկու օրից

arfdԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանում եւ Ադրբեջանում նոր դեսպանների հարցը կքննարկի սեպտեմբերի 17-ի լսումների ընթացքում:

Նշենք, նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի, Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը՝ Ադրբեջանի դեսպանի համար:

Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Կոնգրեսում հնարավորություն է տալիս վերահսկել Ադրբեջանի կառավարության հետ հարաբերությունները, որն ուժեղացնում է լարվածությունը եւ ճնշումն իր երկրի քաղաքացիների նկատմամբ, հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաեւ նշել է, որ Ռիչարդ Միլզի թեկնածության առաջադրումը հնարավորություն է տալիս Հանձնաժողովին ծանոթացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերին` կապված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ խորացման հետ:

Հանձնախումբը կոչ է արել կապվել սենատորների հետ, որպեսզի նրանք հանգամանորեն քննարկեն Սեկուտայի նշանակումը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում:

news.am

Տպել Տպել