Ջահերով երթ` Արցախում


Ապրիլի 23-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՅԴ Արցախի երիտասարդական թեւը եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունը ջահերով երթ են կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Երթը մեկնարկել է Սուրբ Հակոբ եկեղեցու մոտից եւ շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Մինչ այդ Սուրբ Հակոբ եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգեհանգստի արարողություն է կատարել:

Երթին մասնակցել են հազարավոր երիտասարդներ:

Ապրիլի 24- ի վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր են այցել հազարավոր արցախցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշահամալիր են այցելել նաեւ Արցախի իշխանությունները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Տպել Տպել