Հիշատակի միջոցառում` Հոլլանդիայում


Ապրիլի 22-ին կայացաւ Հայոց մեծ եղեռնի զոհերուն նուիրուած յիշատակի երեկոյ Գ.Կիւլպենկեան սրահէն ներս, Ալմելո:

Հանդիսութեան կազմակերպիչներն էին Հոլանտայի հայ դատի յանձնախումբը և Ալմելոյի Գ. Լուսաւորիչ եկեղեցւոյ ու ՀՄԸՄ-ի վարչութիւնները:

Նախքան սրահ մտնելը, ծաղկեպսակներ զետեղուեցան եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղադրուած 1915-ի Հայոց ցեղասպանութեան յուշարձանի մօտ:

Հանդիսութեան ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան Տիկ. Ձիւնիկ Աղաջանեանը, տասնեակ հայ, հոլանտացի և գերմանացի պատմաբաններ ու գիտնականներ, հարիւրաւոր հայորդիներ ու հիւրեր:

Յուշ երեկոն սկսաւ Ժամը 18-ին՝ 2 վայրկեան լռութեամբ, որմէ ետք ելոյթներով հանդէս եկան Հայաստանի Հանրապետութեան Հոլանտայի լիազօր դեսպան Տիկ. Աղաջանեանը, Բոխումի Ռուհր համալսարանի պատմութեան ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր՝ Միհրան Դաբաղը, Հոլանդիայի ԲացՀամալսարանի մշակութային գիտութիւնների դասախօս՝ դոկտոր-պրոֆեսոր Դ. Յ. Վան Դեր Դիւսսեն, Ալմելոյի Եկեղեցիներու Խորհրդիներկայացուցիչ՝ պարոն Յաապ Վան Սելմը, Գերմանիայի «Արմենիենհիլֆե» կազմակերպության նախագահ՝ դոկտոր Գունտեր Բրինկմանը և ուրիշներ:

Անոնք իրենց խօսքին մէջ մերժեցին թրքական ուրացման քաղաքականութիւնը, որովհետև ցեղասպանութիւնը փաստ է ևրոպացի մասնագէտներու կողմէ հաստատուած և ո’չ թէ հայկական միակողմանի տեսակետ : Ուրացումը վնաս է նոյնինք ուրացողի համար, իսկ Հայաստան թուրքիա մերձեցման քաղաքականութիւնը՝ ժխտումի վտանգաւոր նոր ձև:

Ոգեկոչման երեկոն յագեցուած էր գեղարուեստական կոկիկ յայտագրով մը:

Այնտեղ հնչեց Ա. Արմէնակեանի ղեկավարած սիմֆոնի նուգախումբի կատարումով դասական երաժշտութիւն:

Բէմ բարձրացան նաև ՀՄԸՄ-ի արի արենուշերը ու ներկաներուն հրամցուցին պայծառ ապագայի հաւատք ներշնջող երգեր:

Յուզող նաև գօտեպնդող զանազան այլ ելոյթներէ ետք փակման խօսքով հանդէս եկաւ հայ դատի յանձնախումբի նախագահ՝ պր. Մ. Աբրահամեան:
Ան հպարտութեան արժանի համարեց հոլանտահայ փո’քր գաղութի ձեռքբերումները և կոչ ըրաւ յառաջիկային աւելի լաւ կազմակերպուելու ու պայքարելու մինչև մեր նպատակի իրագործում՝ Ազատ , Անկախ ու Միացեալ Հայաստանի ստեղծում:

Հոլանդիայի Հայ Դատի Հանձնախումբ

Տպել Տպել