Հայաստանը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

vahanՀայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը ներկայացված երկրների և մասնակիցների թվով խոշորագույնն է աշխարհում:

Այս տարի ևս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանյան տաղավարում ներկայացված են ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները:

Առանձին հատվածով ներկայացված են նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը:

Այդ կապակցությամբ հեղինակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց նոր ներկայացրեցի «Մանդիլիոնի» անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակներն աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսեում:

Ամեն տարի, ցուցահանդեսն հյուրընկալում է ավելի քան 7000 ցուցադրող ավելի քան 100 երկրներից, ինչպես նաև հարյուր հազարավոր այցելուներ ու գրական բնագավառի մասնագետներ»:

Տպել Տպել