Հանդիպում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեում

Fotor01013110853Երեկ ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում հյուրընկալվել է Կիպրոսը ներկայացնող Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավոր, Եվրոխորհրդարանում Եվրամիություն–Հայաստան բարեկամության խումբի նախագահ դոկտ. Էլենի Թեոխարուսը:

Էլենի Թեոխարուսին ուղեկցում էին իր օգնական Իոաննիս Խարալամպիտիսը եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբի նախագահ՝ Գասպար Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Արցախի խնդրի արդարացի լուծման կարևորությանը վերաբերյալ հարցեր:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը բարձր գնհատեց տիկին Թոեոխարուսի գործունեությունը՝ Արցախի ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու գործում և համառոտ ներկայացրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը :

«Ես իմ գործունեությամբ ամբողջությամբ սատարում եմ ինքնորաշման իրավունքը` նամանավանդ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանի որ Արցախի ժողովրդը, լինելով ադրբեջանական օկուպացիայի տակ, արդար պայքարով վաստակեցին այդ իրավունքը», – հանդիպման ժամանակ նշեց տիկին Թեոխարիուսը և հավելեց.« Ձեր արդար գործում աշխատեք թույլ չտալ այն սխալները, որոնք եղան Կիպրոսում` այսինքն պետք է ժամանակին համահունչ անել բոլոր քայլերը»:

Տպել Տպել