ԼՂՀ նախագահը մասնակցել է ազգային հերոս «Բեկորին» նվիրված միջոցառմանը

Fotor01015194018ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում ներկա է գտնվել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառմանը:

Երկրի ղեկավարը հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելը, նրանց սխրանքները մատաղ սերնդին ներկայացնելը կարեւոր է համարել քաղաքական, բարոյական եւ դաստիարակչական տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

news.am

Տպել Տպել