Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Սեւծովեան ժողովին

Fotor01027205324Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (www.iusy.org) հրաւէրով 2014 թ. հոկտեմբերի 23-26-ին, Բուլգարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցաւ Սևծովեան տարածաշրջանի համագործակցութեան ժողով։

Ժողովին մասնակցում էին Ռումինիայից, Շուեդիայից, Մոլդովայից, Վրաստանից, Բելառուսից, Իսպանիայից և այլ երկրներից պատուիրակներ։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցչով` Կարապետ Շադոյեան, Աւստրիա։
Ժողովի բացմանը ելոյթ են ունեցել Ը.Ե.Մ.Մ.-ի Ընդհանուր քարտուղարը, փոխատենապետը և հիւրընկալող կազմակերպութիւնների ներկայացուցիչը։

Կարապետ Շադոյեանն իր ելոյթի ժամանակ ներկայացրել է Հ.Յ.Դ. Երիտասարդականի կառոյցն ու գործունէութիւնը, խօսել Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին, նշելով այն խնդիրները, որ երկիրն ունի ներքին և արտաքին ճակատներում։
Ժողովից բացի մասնակիցներն ունկնդրել են դասախօսութիւններ «Երիտասարդների անգործութեան հարցը», «Ժողովրդավարութիւն», «Երիտասարդների գաղթը Սևծովեան երկրներից» նիւթերի վերաբերեալ, այցելել Բուլգարիայի ընկերվարական երկու կուսակցութիւնների գրասենեակներ, հանդիպում ունեցել պատասխանատուների հետ։
Բուլգարացի երիտասարդների խնդրանքով ժողովը միաձայնութեամբ իր զօրակցութիւնն է յայտնել առ այն, որ Բուլգարիայի Վառնա քաղաքը ստանայ «Երիտասարդական քաղաք 2017 թ.» կոչումը։

Աւարտին որոշուել է յաջորդ տարի կազմակերպել Սևծովեան տարածաշրջանի երկրների երիտասարդական ճամբար։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
27 հոկտեմբերի, 2014 թ.
Երևան

Տպել Տպել