Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ հայկական խաչքարի բացման արարողություն

XACHQARՍ.թ. հոկտեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխվոր Հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը հանդիպեցին Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Յուլիա Կիսիլյովայի և ադմինիստրացիայի աշխատակիցների հետ:

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Վասիլեօստրովսկու և Արաբկիր վարչական շրջանների գործարար և մշակութային խնդիրներ պարունակող կոնկրետ հարցեր: Վասիլեօստրովսկու շրջանի ղեկավար Յուլիա Կիսիլյովան տեղեկացրեց ներկաներին, որ խաչքարի տեղադրումը տեղի է ունենում <Սանկտ-Պետերբուրգի Կառավարության և Երևանի քաղաքապետարանի 2011-2014թթ. առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության ծրագրի» ինչպես նաև Վասիլեոստրովսկի շրջանի և Առաբկիր վարչական շրջանների միջև համագործակցության համաձայնագրերի շրջանակներում: Կողմերը քննարկեցին նաև 2015 թվականին Վասիլեօստրվսկի շրջանի «Կամսկի» այգում Կոմիտասի արձանի տեղադրման և այգու բարելավման հետ կապված հարցեր: Այնուհետև Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի <Կամսկի> այգում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ, Վասիլեօստրովսկի շրջանի բնակիչներ և դպրոցականներ:

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկան Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսիլյովան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում կարևորեց քաղաքի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները և նշեց որ խաչքարի բացումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության:

Տպել Տպել