Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է ընտրություններին իրենց նախընտրած թեկնածուների անունները

Fotor0913223250Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է 2014թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում իր կողմից սատարվող թեկնածուների ցանկը, որոնք նախկինում օժանդակել էին Ամերիկայի հայերի եւ Հայաստանի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող հարցերում:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուրախ է եւս մեկ անգամ ներկայացնել մանրամասն եւ հուսալի փաստեր, որոնք Հայաստանի ընկերներին կօգնեն իրազեկ լինել, երբ քվեարկելիս լինեն նոյեմբերի 4-ին», – ասել է հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:

Հանձնախմբի գնահատականները հիմնականում հիմնված են յուրաքանչյուր թեկնածուի ծառայողական ցուցակի մանրամասն ուսումնասիրման վրա՝ հայ-ամերիկյան հարցերի առնչությամբ. Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումից եւ Թուրքիայի կողմից հայ եւ այլ քրիստոնյաների գույքի վերադարձի ապահովումից մինչեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդում, ԼՂՀ անկախության պաշտպանություն, ամերիկյան օգնության եւ Հայաստանի հետ առեւտրաշրջանառության ավելացում:

Տպել Տպել