ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Արցախի անկախության ճանաչմանը

ՀԸԴՀոկտեմբերի 11-ին, ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշման նախագիծը, ըստ որի` ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ որոշման նախագծին:

Միաժամանակ, նա կարևորել, որ Արցախի անկախության ճանաչման գործում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը գործեն միասնաբար` անհրաժեշտ պահին:

Եվ այդ համատեքստում, ըստ Ռուստամյանի, սխալ է հարցն անընդհատ առաջ բերելը, որովհետև աշխարհում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը:

Տպել Տպել