ԵԱՀԿ Մինսկի խումբը խուսափեց Ադրբեջանին մեղադրելուց

FotorCreatedԱդրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ խուսափեց միջադեպի մանրամասների մեջ խորանալուց և մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«ԵԱՀԿ-ն իր արձագանքով ևս մեկ անգամ խուսափեց միջադեպի մանրամասնությունների մեջ խորամուղ լինելուց և թշնամության համար մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա, մինչդեռ ողջ աշխարհը գիտի, որ այդ թշնամությունը ուղղորդվում է մեկ մարդու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից»,- նշել է Համբարյանը:

Ուղղաթիռի խոցման միջադեպի կապակցությամբ Հայ դատի հանձնախումբը ևս հայտարարությամբ է հանդես եկել` Սպիտակ տնից պահանջելով խստագույնս դատապարտել Ադրբեջանին` անզեն ուղղաթիռը կործանելու համար:

«Օբամայի վարչակազմը պետք է խստագույնս դատապարտի Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռիչքներ իրականացնող ուղղաթիռի կործանումը, դադարեցնի Բաքվին տրվող ռազմական օգնությունը և վերանայի Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունների բնույթը, քանի դեռ Իլհամ Ալիևը չի դադարեցրել Արցախի և Հայաստանի նկատմամբ իր ագրեսիան: Սպիտակ տունը պետք է հրաժարվի արդեն իսկ վարկաբեկված այն մոտեցումից, որ հակամարտության կողմերի միջև նման դեպքերում կա մի տեսակ հավասարություն: Փաստերն անկհայտ են և պետք է ամերիկյան քաղաքականությունը առաջնորդվի այդ փաստերով. Արցախը խաղաղությանն իր ձեռքը մեկնած ժողովրդավարական երկիր է, իսկ Ադրբեջանը` բռնատիրություն, որն օրեցօր սաստկացնում է իր հակահայկական ագրեսիան: Միացյալ Նահանգները պետք է խաղաղության և ժողովրդավարության կողքին կանգնի»,- ասված է հայտարարության մեջ:

Հավելենք, որ Հայ դատի հանձնախումբը նաև վիդոուղերձ է տարածել` ակնկալելով ստանալ Կոնգրեսականների արձագանքը Ադրբեջանի քայլերի հետ կապված:

panorama.am

Տպել Տպել