Կարծում եմ` համարժեք պատասխանը չի ուշանա

FotorCreated333Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ‹‹ՄԻ-24›› ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը:

‹‹Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է իր քաղաքակաան շահերի համար , սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը , որը երբեք համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի սանձարձակություններին եւ համապատասխան քայլեր չի ձեռնարկում նման իրավիճակներից խուսափելու համար››,- նշեց Դավիթ Իշխանյանը:

Նա շեշտեց, որ հայկական կողմը սահմանի խախտում չի արել, որի համար արդեն բազում փաստեր կան: Ադրբեջանական կողմը հիմք չի ունեցել հայկական օդուժին պատկանող ուղղաթիռը խոցելու:

‹‹Ադրբեջանը միշտ փորձում է ապակայունացնող միջոցներով իրավիճակը լարել , որին ականատես ենք եղել այս տարվա օգոստոսին , սակայն հայկական կողմը համարժեք պատասխան է տվել: Այս դեպքում էլ, կարծում եմ, համարժեք պատասխանը չի ուշանա եւ ինչպես արդեն ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է ասել՝ հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն››,- ասաց ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

aparaj.am

Տպել Տպել