ՀՅԴ խմբակցությունը դեռեւս հստակ որոշում չունի

Fotor010229436Պետք է հասկանաս, որ բարիկադում ես, եթե, իհարկե, չունես քո փորած խրամատը

ՀՅԴ խմբակցությունը դեռ հստակ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Մենք միշտ էլ ասել ենք, որ ԵՏՄ-ի հետ համագործակցությունը մենք դրական ենք գնահատում, որովհետև դա մեր կենսական անհրաժեշտության հարցն է: Մենք վաղուց հասկացել ենք, որ սա մեր անվտանգության գլխավոր բաղադրիչն է: Եթե որևէ մեկն ասի, որ այլընտրանքը կա, ես կգնամ այդ այլընտրանքի ուղղությամբ, բայց այդ այլընտրանքը չեն առաջարկել մեզ»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությունից հետո հայկական դրամի արժեզրկման, բանկային համակարգի` ռիսկային գոտում հայտնվելու կանխատեսումներին, պատգամավորը նշել է, որ բոլոր տիպի անդամակցություններն էլ ռիսկեր պարունակում են, և չկա այդպիսի միություն, որտեղ ինքնիշխանության զիջում չլինի:

Խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և դրանց բացասական ազդեցության մասին` Ռուստամյանն ասել է. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի նշանակում, որ մենք պետք է Ռուսաստանից ավելի շատ դրա մասին խոսենք, որովհետև ես չեմ կարծում, որ այդ պատժամիջոցները կբերեն նրան, որ Ռուսաստանը, որպես գործոն, աշխարհի երեսից կվերանա: Բոլոր լուրերը Ռուսաստանի վերացման մասին միշտ չափազանցված են եղել, ավելին` բոլոր պատերազմները եղել են Ռուսաստանի դեմ հարձակմամբ և պարտությամբ: Սրանք աշխարհաքաղաքական պայքարի հետ կապ ունեցող հարցեր են, և մենք այդ պայքարում պետք է միշտ այնպես անենք, որ ոտքի տակ չընկնենք, իսկ ոտքի տակ չընկնել նշանակում է, որ եթե երկու կողմում բարիկադներ են, այդ արանքում չպիտի ֆռֆռաս, դու պիտի հասկանաս, որ բարիկադում ես, եթե, իհարկե, չունես քո փորած խրամատը»:

Տպել Տպել