Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ներկայավրել է իր տպավորություններն Սպիտակ տանը «Հայ որբերի գորգի» ցուցադրության վերաբերյալ:
Այս մասին նոյեմբերի 18-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակորելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:
«Սպիտակ տանը ցուցադրված հայ որբերի գորգն ամերիկյան մարդկանց հոգու հարստության վառ ապացույցն է, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկեց Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր ականատեսների՝ ներառյալ հայ որբերի, ովքեր մանրակրկիտ պատրաստել էին այս զարմանահրաշ, ամերիկյան և հայ պատմության նմուշը: Ցավոք, ցուցադրության նկարագրության մեջ օգտագործված է խուսափողական ու թույլ լեզու, որը զրկում է այդ խորապես կարևոր աշխատանքը արվեստի իր բարոյական և պատմական իմաստից: Այն նաև զրկում է հեռուստադիտողներին հնարավորությունից իմանալու Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը նաև հետագայում դաժանությունները կանխելու դաս է», – ասել է Արամ Համբարյանը:







