Կքննարկեն երբ գրավոր թուղթ լինի

Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նախաձեռնության մասին

ՀՅԴՀայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ որեւէ առաջարկ չի ստացել Նիկոլ Փաշինյանից՝ վերջինիս կողմից կազմակերպված Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ:

Այս մասին NEWS,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ որեւէ առաջարկ չեն ստացել, երբ ստանան, կքննարկեն եւ կարծիք կհայտնեն: «Չենք քննարկել, երբ որեւէ գրավոր թուղթ, հիմնավորում կլինի, կքննարկենք, կարծիք կասենք»,-նշեց պատգամավորը:

Ի դեպ, առայժմ որեւէ խմբակցություն չի հայտարարել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միանալու մասին: Ոչ իշխանական ուժերը միանման պատասխաններ են տվել՝ առաջարկ ստանալուց հետո այդ հարցը կքննարկեն եւ կարծիք կհայտնեն: Ըստ էության՝ նրանք առանձնապես ոգեւորված չեն նախաձեռնությամբ:

news.am

Տպել Տպել