Արծվիկ Մինասյանը խոստացավ

Fotor0717143022«Կուտակային օրենքի անցումային դրույթների հետևանքով` Հայաստանում շուրջ 470 երիտասարդ դասախոսներից և գիտաշխատողներից 120-ն արդեն ազատվել են աշխատանքից` իրենց դիմումի համաձայն, մնացած 350-ը սպասում են հարցի լուծմանը»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել:

Նրա խոսքով, աննորմալ օրենքը դեռ պարտադրում է երիտասարդներին կատարել մի վճարում, որը հակասահմանադրական է եւ անտրամաբանական:Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարնում երկրորդ անգամ քննվում է օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին պահանջը։

Մինասյանը խոստացավ, որ 2015 թվականի մարտի 31-ին հաջողության են հասնելու` օրենքի հակասահմանադրականության հետ կապված գործի քննության ժամանակ:

Համոզված է՝ կառավարությունը մինչեւ տարեվերջ այդ հարցի տեխնիկական լուծումը կտա, բայց տեխնիկական լուծումը կարճաժամկետ լուծում է ու նոր խնդիրներ կարող է առաջ քաշել հետագայում, եթե օրենքի փոփոխությանը անդրադարձ չլինի. «Նույնիսկ, եթե կառավարությունը մինչև դեկտեմբերի 25-ը տեխնիկական փոփոխությունը կատարի՝ հնարավորություն տալով երիտասարդ դասախոսներին և գիտնականներին պետական և մասնավոր սեկտորներում աշխատել առանց կուտակային պահումների, միևնույն է, հիմնարար հարցը չի լուծվում»:

Տպել Տպել