ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին

FotorCreatedԱյսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հարակից զեկուցող ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պարտավորություններ է ստանձնել եւ հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ-ին միանալով Հայաստանն իր պարտավորությունները փոխանցելու է ԵՏՄ-ին , և առհասարակ, ինչպես՞ են ձևավորվելու ԱՀԿ-ի հետ հետագա հարաբերությունները, որովհետև տարբեր սակագներ են գործելու:

«Ռուսաստանն էլ, ըստ էության, հանդիսանում է ԱՀԿ անդամ, ինչպե՞ս են հարաբերվելու և ԱՀԿ-ի և ԵՏՄ-ի հետ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին, ինչը արտացոլված է համաձայնագրում: Այնպիսի խնդիր չի լինի, որ Հայաստանը մտնի հակասությունների մեջ, կամ երրորդ երկրների հետ հարաբերությունները դիտվեն որպես ԱՀԿ-ին հակասող»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Արծվիկ Մինասյանը արձագանքելով հարցրեց, թե արդյոք Հայաստանը լավ բանակցելու դեպքում կարող է չեզոքացնել այն վատ պարտավորությունները, որոնք եղել են ԱՀԿ-ի հետ կապված:

Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանը իհարկե կփորձի հետագայում այնպես կառուցել իր առևտրային հարաբերությունները երրորդ երկրների հետ, որպեսզի ստիպված չլինի ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք շահավետ չեն լինի Հայաստանի տնտեսության համար: «Էստեղ իրոք կա խնդիր, բայց դրանք տեխնիկական կանոնակարգման խնդիրներ են, այլ ոչ սկզբունքային հակասություններ»,- ասաց Արտակ Զաքարյանը:

yerkir.am

Տպել Տպել