Բոլիվիային հաջորդելու են այլ երկրներ

FotorCreatedԱղվան Վարդանյանը վստահ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեծ թվով երկրներ կճանաչեն 20-րդ դարի առաջին մեծ ոճիրը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամենավերջին երկիրը Հարավայյին Ամերիկայում գտնվող Բոլիվիան է:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն նշել է, որ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հույս է ներշնչում, որ 100-րդ տարելիցի նախաշեմին այլ երկրներ ևս կիմանան: «Հարավային Ամերիկայում տարիներ շարունակ մեծ աշխատանք է տարվել այս ուղղությամբ: Դուք գիտեք, որ առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը, այնուհետև Արգենտինան: Հայ դատի գրասենյակներն այնտեղ ակտիվ աշխատում են: Բայց Բոլիվիայի ճանաչումը պետք է կարևորել ևս մեկ առումով, որ բավական երկար ժամանակ մենք բաց ունեինք, հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի վրա շատ երկրներ այնպիսի տպավորություն ունեին, որ երկխոսություն կա ու ձեռնպահ էին մնում ցեղասպանությունը ճանաչելուց: Բայց կածես իրավիճակը հաղթահարվում է և 100-րդ տարելիցի նախաշեմին շատ կարևոր է, որ ևս մեկ երկիր իր երկու պալատներով ճանաչել է ցեղասպանությունը»,-ընդգծել է Աղվան Վարդանյանը:

armenpress.am

Տպել Տպել