Ավստրալիայում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիան

FotorCreatedԱվստրալիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը Կանբերայում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում քննարկել է Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության Facebook-ի պաշտոնական էջից:

Ղահրամանյանի հիմնական հաղորդագրությունը պարզ է. միջազգային հանրությունը պետք է բարձրաձայն հայտարարի Ադրբեջանի ագրեսիայի մասին Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան սահմաններին անզեն ուղղաթիռի կործանումը դատապարտելու ճանապարհով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արեւելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը կործանեցին Արցախի ռազմաօդային ուժերի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող «Մի-24» ուղղաթիռը՝ հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը:

Դրանից հետո հակառակորդը շարունակում էր ընկած ուղղաթիռի ուղղությամբ գնդակոծությունը՝ թույլ չտալով հայկական կողմից, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին մոտենալ ուղղաթիռին:

10 օր անց՝ նոյեմբերի 22-ին, Արցախի զինված ուժերը հաջող գործողություն իրականացրեցին, ինչի արդյունքում ուղղաթիռի անկման վայրից դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին զոհված օդաչուների մարմինները:

news.am

Տպել Տպել