Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի

urugvayԵրևան այցից առաջ Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորին Կարասկո միջազգային օդանավակայանում զրուցել է Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի ներկայացուցչի հետ` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նպատակների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը: «Հայոց ցեղասպանությունը հավերժ կապրի մեր հիշողություններում: Չկա պատմություն կամ ապագա` առանց հիշողության»,- նշել է Աստորին` հավելելով. «Հուսով եմ` իմ ուղևորությունը կօգնի ավելի ամրապնդել ընկերական հարաբերությունները հրաշալի երկիր Հայաստանի հետ»:

Ազգային ժողովի նախագահի հրավերով Ուրուգվայի գործող փոխնախագահ, Ընդհանուր ժողովի՝ օրենսդիր մարմնի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Սա ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։

Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

armenpress.am

06/12/2014

Տպել Տպել