ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում

ԼՂՀ ԱԺ ՊատԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը նախօրեին հանդիպումներ ունեցավ Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում:

Բերդաշենի բնակչության հետ թվով վեցերորդ հանդիպումն էր, որին ներկա էր գյուղապետի տեղակալ Երվանդ Բարսեղյանը, դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, համայնքի բնակչությունը: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ ներկա էր նաեւ համայնքի երիտասարդությունը:

Հանդիպման սկզբում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը ներկայացրեց ԼՂՀ Աժ-ում խմբակցության կատարած աշխատանքները, հիմնավորեց խմբակցության կողմից դեմ քվեարկած օրենքների նախագծերի պատճառները, արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ ՀՅԴ-ի կատարած եւ կատարելիք աշխատանքները:

Խոսեց Ղարաբաղի ճանաչման գործընթացում ՀՅԴ աշխատանքների մասին:

Արմեն Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ նախկին հանդիպումների ժամանակ Բերդաշենում բարձրացված բոլոր հարցերը հասցրել են համապատասխան մարմիններ եւ միջամտել դրանց լուծումները գտնելուն:

Հանդիպման երկորդ փուլում բնակիչներն առաջադրեցին իրենց հուզող հարցերը:

Հարցադրումները հիմնականում կրթական ոլորտին էր առնչվում, ուսուցիչները որոշակի դժգոհություններ արտահայտեցին կրթական ծրագրերի հետ կապված: Հնչած հարցերին պատասխանեց պատգամավոր Ա. Սարգսյանը : Գյուղացիները բարձրացրին նաեւ հողի վարձակալման հետ կապված հարցեր:

Խմբակցությունը նաեւ հանդիպում ունեցավ Եմիշճան համայնքի բնակիչների հետ:

Դա խմբակցության թվով 4-րդ հանդիպումն էր:

Գյուղի բնակիչները շնորհակալություն հայտնեցին պարբերական հանդիպումների համար, հայտնեցին իրենց դժգոհություններն ու խնդիրները : Ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

aparaj.am

Տպել Տպել