Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Հայաստան

vahan hayreniq1Բեռլինում դեկտեմբերի 28-ին 58 տարեկանում կյանքից հեռացած Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան:

«Զվարթնոց» օդանավակայանում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Տպել Տպել