Հովիկ Աբրահամյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին
Երևանի Սբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը:
Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանի մասին ասաց. «Նա լավ ընկեր էր, նաև ճանապարհի լավ ընկեր, մեծ հայ, որը քաղաքականության մեջ երբեք չի անտեսել մարդկային հարաբերությունները: Ես մեծ ցավ և կորուստ եմ ապրում, որովհետև մենք նաև ջերմ անձնական հարաբերությունների մեջ էինք: Սա մեծ կորուստ եմ համարում հայ ժողովրդի համար»:
Վարչապետը հիշեց, որ վերջին անգամ Վահան Հովհաննեսյանի հետ խոսել էր մոտ 20 օր առաջ: Գերմանիայից էր զանգահարել և ասել, որ կարոտել է բոլորին, ուզում է Նոր տարուն Հայաստան գալ:
«Կուսակցական պատկանելությունը մեր ընկերությանը երբեք չի խանգարել: Ինձ միշտ Հովիկ Արգամիչ էր ասում: Ես ընկեր Վահանի սուր ելույթներից երբեք չեմ նեղվել, որովհետև երբ ճիշտ բան ես ասում, անկախ նրանից` սուր է, թե ոչ, բոլորը պետք է ընդունեն ու համակերպվեն»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
tert.am







