Ես չէի ուզում Վահանին այդպես տեսնել

Հրանուշ Հակոբյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին

hranushԱյսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:

Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով Վահան Հովհաննիսյանի մասին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չկարողացավ զսպել արցունքները, ասաց, որ կորցրեցինք ոչ միայն մեծ քաղաքական գործչի, այլ նաեւ մեծ մտավորականի, մեծ մանկավարժի:

Արդեն ծանր վիճակում Վահան Հովհաննիսյանին վերջին անգամ տեսած Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ չէր ցանկանա Վահան Հովհաննիսյանին այդ տեսքով տեսնել, ինքը Վահան Հովհաննիսյանին միշտ այլ տեսքով է տեսել:

Տպել Տպել