Դժվար է պատկերացնել, որ այլևս Վահանը մեր կողքին չէ

Էդվարդ Նալբանդյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին

Eduard-NalbandyanԵրևանի Սբ Սարգիս եկեղեցում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննխսյանի հոգեհանգստին ներկա է գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վահանը, ցավոք, կարճ ժամանակով դեսպան եղավ: Մեծ ծրագրեր ուներ, մեծ եռանդ ուներ, մեծ դեր է ունեցել արտաքին քաղաքականության մեջ, ներկայացրել Հայաստանը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում, ղեկավարել հայկական տարբեր պատվիրակություններ: Նա վառ անձնավորություն էր»,- լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանի մասին իր խոսքն ասաց նա:

«Դժվար է պատկերացնել, որ այլևս Վահանը մեր կողքին չէ: Ովքեր ճանաչել և շփվել են նրա հետ, գիտեն և այդպես էլ պատկերացնում են, որ Վահանը մեր կողքին է: Նա մեծ հայրենասեր էր, մտավորական, մարտիկ, քաղաքական, պետական գործիչ, լավ ամուսին, սիրող զավակ»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նաև հիշեց, որ վերջին անգամ Բեռլինում այցելել է Վահան Հովհաննիսյանին, ով հիվանդանոցում էր: «Հետաքրքիր էր, որ Վահանն իսկապես մեծ եռանդով էր խոսում իր ապագա ծրագրերի մասին»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ ցավով նշելով, որ նա չհասցրեց դրանք կյանքի կոչել:

tert.am

Տպել Տպել