Հաղորդագրություն

ARF_Logo-colored2015 թվականի հունվարի 16-ին, Հայաստանում, իր աշխատանքները սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը:

Ժողովին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական բոլոր շրջանների ներկայացուցիչները, ինչպես եւ հրավիրյալ ընկերներ:

Կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ:

Կքննարկվեն նաեւ այլ հարցեր:

Ժողովի արդյունքների մասին կհայտարարվի վերջինիս ավարտից հետո:

ՀՅԴ Մամլո Դիվան
16/01/2015

Տպել Տպել