ԵՏՄ-ում Հայաստանը կարող է ավելի շատ պատրաստի արտադրանք արտահանել

FotorCreatedԵվրասիական միությունում Հայաստանը կարող է ավելի շատ պարտաստի արտադրանք արտահանել:

Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին, հանրապետության եվրասիական ինտեգրման հեռանկարներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:

ԵՄ-ին եւ ԱՊՀ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման գրեթե հավասար մասնաբաժինը՝ 30-35%: Այդուհանդերձ, արտահանման կառուցվածքը կատարելապես տարբեր է: ԵՄ-ում հիմնականում արտահանվում է հումքային արտադրանք՝ մետաղական կոնցենտրատներ եւ խառնուրդաշատ պղինձ: Որպես կանոն, սեփական վերամշակող արդյունաբերության շահերից ելնելով, այդպիսի արտադրանքից չեն հրաժարվում:

«Իսկ մեր պատրաստի արտադրանքի հիմնական մասը արտահանում ենք ԵՏՄ-ի երկրներ: Այդ արտահանումը մենք կարող ենք զարգացնել եւ ընդլայնել: Իսկ Բրյուսելը, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի մեր հումքային արտահանումից», – հավելել է Մինասյանը:

Եվրասիական միությանն անդամակցումը բնավ չի բացառում Հայաստանում իրավական բարեփոխումների հնարավորությունը, շեշտել է Արծվիկ Մինասյանը:

«Ոչ Նազարբաեւը, ոչ Լուկաշենկոն, ոչ Պուտինը չեն կարող մեզ արգելել բարձրացնել մասնավոր սեփականության պաշտպանվածությունը եւ դրանով Հայաստանը գրավիչ դարձնել արտասահմանյան ներդրումների համար։ Այստեղ արդեն հարցը ԵՏՄ այլ ղեկավարներին չի վերաբերում, այլ մեր ղեկավար օղակներին»,- հատարարել է Մինասյանը;

Ի պատասխան հարցին, թե ԵՏՄ մտնելուց հետո չի կրճատվի Հայաստան ներդրումների հոսքը, Մինասյանը նկատել է, որ ներդրողների որոշումը կախված է առաջին հերթին երկրի ներսում օրինականության մակարդակից։

Երբ 2013թ. Հայաստանը օրակարգում չէր ներառել Մաքսային միություն մտնելը եւ եվրաասոցացման բանակցություններ էր վարում, հետո էլ բարձր վարկանիշով եվրապարտատոմսեր թողարկեց, ներդրումային ակտիվության նշանակալի պոռթկում չզգացվեց։

«Այդ պատճառով միայն ինտեգրման վեկտորով ներդրումները պայմանավորելը ճիշտ չէ։ Կարեւորն այն է, թե ինչպես են երկրում պահպանվում օրենքները»,- ընդգծել է Մինասյանը։

news.am

Տպել Տպել