ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի

FotorCreatedՀունվարի 26-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ լրագրողներին հուզող հարցերին:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյաների հետեւողական աշխատանքները եւ նշել. «Մեր ցանակացած հաղթանակ դրսում հնարավոր չի լինի առանց սփյուռքյան կառույցների օժանդակության: Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենյակների հետ, ունենում ենք հանդիպումներ, համակարգում մեր աշխատաքները: Մտադիր ենք շարունակել մեր համագործակցությունը, քանի որ մենք աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի»:

aparaj.am

Տպել Տպել