Դաշնակցությունն առաջարկում է մտցնել պրոգրեսիվ հարկման սկզբունք

դաշնYerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ԱԺ նախագահի մոտ քաղաքական խմբակցությունների քննարկման մասին, նշեց, որ որոշում է կայացվել հետաձգել այդ թեմայով արտահերթ նիստը, որպեսզի հարցը քննարկեն հաջորդ քառօրյայի ժամանակ` նպատակ ունենալով միասնական քննարկմամբ առավել մեծ արդյունքի հասնել:

«Բնականաբար, պետք է հաշվի առնվեն այն պահանջները, որոնք ներկայացնում են ձեռնարկատերերը, և գտնենք բոլորի համար ընդունելի տարբերակ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Դաշնակցությունն ունի իր առաջարկությունը, կարևոր կետերից մեկն այն է, որ մտցվի պրոգրեսիվ հարկման սկզբունքը, որը կխրախուսի մարդկանց աշխատել թե’ օրենքի դաշտում, թե’ մեծացնել ձեռնարկատերերի գործունեության ծավալը, ոչ թե ՓՄՁ-ները փորձեն թաքցնել իրենց առևտրի ծավալները կամ տուգանվել:

«Մեր առաջարկն ավելի հայեցակարգային է, որը եթե ընդունեն, ապա բոլոր հարցերի լուծումները կգտնվեն»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել