Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ

Կիրո Մանոյանը` հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին

կկկկկկկկկկկկկկկկկկկկկկկիրոՍա առաջին քայլն է արձանագրությունները վերջնականապես վնասազերծելու ուղղությամբ:

Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:

«Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ: Անհրաժեշտ է ամբողջությամբ վնասազերծել և ստորագրությունները հետ կանչել»,- ասաց նա և հավելեց, որ արձանագրությունները հետ կանչելու հավանականությունը միշտ էլ եղել է:

Մանոյանի խոսքով` այս մասին ՀՀ նախագահն արդեն խոսել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին` Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի և և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթներում:

«Թուրքիայի ղեկավարությունն այսօրվա ճշմարտությունները գլխիվայր է ներկայացնում, իբր իրենք բարեկամության ձեռք են մեկնել Հայաստանին, և Հայաստանն իբր օդում է թողել իրենց մեկնած ձեռքը»,- ասաց նա և հույս հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրություները վերջանականապես հետ կկանչվեն: Նշենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բազմիցս պահանջել է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի այդ արձանագրություններից:

yerkir.am

Դաշնակցությունը «ողջունելի, բայց ոչ բավարար է» համարում ցյուրիխյան արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելը

kiro manoyanՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակ պատասխանատու Կիրո Մանոյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովից Հայաստան – Թուրքիա արձանագրությունները հետ կանչելը «ողջունելի է, բայց ոչ բավարար» քայլ է համարում:

«Սա ընդամենը Ազգային ժողովի օրակարգից հանում է արձանագրությունները, բայց մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրությունը հետ կանչել, որպեսզի իսկապես իրավականորեն այդ արձանագրությունները այլևս գոյություն չունենան», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մանոյանը և շարունակեց․ – «Օրակարգից հանելը, ճիշտ է, ինչ-որ տեսակետի, կեցվածքի դրսևորում է, բայց բավարար չէ, որովհետև տակավին իրավականորեն դրանք «կենդանի են» և շարունակում են մնալ որպես լծակ Թուրքիայի ձեռքում»:

«Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը», – արձանագրությունների հետ կանչելու վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում գրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե գուցե ներքաղաքական իրավիճակը կամ Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է պատճառը, որ նախագահը որոշեց դիմել այս քայլին, Կիրո Մանոյանն արձագանքեց, թե իր համար այս որոշումհ անսպասելի չէր, քանի որ դեռ սեպտեմբերին երկրի նախագահն այս մասին խոսել էր Հայաստան – Սփյուռք համաժողովում, նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելությում:

Հարցին, թե գուցե ՀՅԴ-ՀՀԿ կուսակցությունների՝ վերջին շրջանում բարելավված հարաբերություններն են խթանել այս որոշման կայացումը, Մանոյանը պատասխանեց․ – «Մենք արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրության հետ կանչելու խնդիրը դրել ենք ոչ միայն Հանրապետականի հետ մեր քննարկումների ժամանակ, այլ բոլոր կուսակցությունների հետ: Բոլորը չէ, որ համաձայն են եղել, բայց կան նաև այլ կուսակցություններ, որոնք ևս համաձայն են: Կարող է նախագահը մտածել է, որ սա հասարակության մոտ բավական դրական արձագանք ունենալիք մեկ քայլ է, դրա համար էլ որոշել է անել այդ քայլը հիմա»:

Կիրո Մանոյանը համոզմամբ՝ Հայաստանի ստորագրությունը օր առաջ պետք է հետ կանչվի, և այդ դեքպում նախագահի այսօրվա քայլը կլինի ոչ միայն ողջունելի, այլև բավարար․ – «Ապրիլի 24-ը պարզ է, որ խորհրդանշական է: Ցանկալի է, որ ստորագրությունը մինչ այդ հետ կանչվի: Մենք ուղղակիորեն չենք ասում՝ անպայման ապրիլի 24-ին այն իմաստով, որ արդեն պետք է երեկ, երեք ամիս առաջ, մեկ տարի առաջ արվեր: Դրա համար էլ ինչքան շուտ արվի, այնքան լավ»:

azatutyun.am

Նախագահի որոշումը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար

526f9179a2efab09100fe5389eeb2b5f-472x265«Նախագահի որոշումն արձանագրություններն ամբողջությամբ վնասազերծելու ուղղությամբ ճիշտ քայլ է, ողջունելի է, բայց ոչ բավարար, որովհետև, տակավին, այդ արձանագրություններն իրավականորեն կենդանի են, Հայաստանի շահերի տեսանկյունից իրենց մեջ պարունակում են վտանգներ: Այսինքն ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհրաժեշտ է արձանագրությունների տակից հետ վերցնել ստորագրությունները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն հենց սկզբից, երբ արդեն պարզ էր, որ Թուրքիան առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու պատրաստ չէ, պահանջում էր հետ վերցնել ստորագրություններն՝ այդ քայլով ամբողջությամբ վնասազերծելով այդ արձանագրությունները:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ըստ Կ. Մանոյանի, գրեթե բոլորի համար էլ արդեն պարզ էր, որ Թուրքիան ի սկզբանե պատրաստ չէր Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել:

«Արևմուտքը սկսել է բաներ ասել, որոնք հակասում են այն ժամանակ իր ասածներին: Արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո ասում էին, որ ակնկալում են ողջամիտ ժամկետներում արձանագրություններն առանց նախապայմանների կվավերցվեն: Այսօր արդեն և ԱՄՆ-ը, և Եվրամիությունը, սկսել են այլ բան ասել. պարզ է, մինչև ղարաբաղյան հիմնախնդիրը չկարգավորվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի: Արևմուտքը, կարծում եմ, հասկանում է, որ այս պայմաններում անիմաստ է արձանագրություններն այս տեսքով պահել, ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորումից հետո նոր կբանակցեն»,- ասաց Կ. Մանոյանը:

Միաժամանակ նա ընդգծեց. «Ինչ էլ ասի Արևմուտքը, մեղքի բաժին ունի, քանի որ չի կարողացել Թուրքիային պարտադրել առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ սկսել և շրջափակումը հանել»:

panorama.am

Տպել Տպել