Արձանագրությունները հետ կանչելը` ճիշտ քայլ

ԱՄՆԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները հետ կանչելը «ճիշտ ուղղությամբ քայլ» է համարում:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, հաջորդ տրամաբանական քայլը պետք է դառնա արձանագրություններից ստորագրությունների հետկանչը:

«Ինչպես մենք ընդգծում էինք 2009 թվականին, եւ ինչպես պարզ դարձավ այսօր, Հայաստանը երբեք չպետք է միակողմանի համաձայնագրեր ստորագրի»,- հայտարարել է Համբարյանը:

Ըստ նրա, չնայած Թուրքիայի ակնհայտ ստին եւ անվերջ մանեւրումներին, այդ ֆարսը շատ երկար շարունակվեց: Համբարյանը կարծում է, որ չնայած Անկարայի բոլոր ջանքերին՝ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը եւ սփյուռքը նախկինի պես միասնական են Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ճանապարհին:

news.am

Տպել Տպել