Ծննդյան թիվն անհայտ է, Կ. Պոլիս:
Մահ. 1911թ., (Խոյ):
1895-98-ին կռվել է Աղբյուր Սերոբի խմբում:
Մասնակցել է Խաթավինի, Բաբշենի (որտեղ ծանր վիրավորվել է) կռիվներին:
Աղբյուր Սերոբի զոհվելուց (1899) հետո ԶՈՒԼՈՒՄԱԹն անցել է Կովկաս:
1903-ին զենք է հասցրել Խլաթ ու Սասուն:
1904-ին մասնակցել է Մշո դաշտի, Խլաթի ու Վասպուրականի կռիվներին (Բերդակ, Կուրավու, Շամիրամ, Աղթամար):
1905-ից Պարսկաստանի սահմանագլխին (հիմնական հենակետն էր Ա. Թաղևոս առաքյալի վանքը) զբաղվել է զենք փոխադրելու գործով:
Եղել է Իրանական հեղափոխության մարտիկներից:
Զոհվել է մարտում` 1911թ Փետրվարի 19-ին








