Ինչի՞ համար է այս շտապողականությունը

FotorCreatedԱյսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունել 48 ժամվա ընթացքում:

48-ժամյա ռեժիմում հարցը «շըփ-թըփ» քննարկելուն դեմ էին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Չանդրադառնամ նախագծի բովանդակությանը, որի վերաբերյալ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները, բայց այդ 48 ժամն ինչի՞ համար է: Պատրաստվում եք 50 միլիարդ արտահանել, և եթե 48 ժամում չընդունենք, կուշանանք, հա՞: Հանգիստ, նորմալ թողեք` քննարկենք, գնանք առաջ, ինչի՞ համար է էս շտապողականությունը: Եթե ինչ-որ մեկը շտապում է, ասեք՝ իմանանք: Եթե մեկ ամիս հետո այս օրենքն ընդունվի, ի՞նչ պետք է լինի»:

Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Մենք աշխատանքի համար ունենք այսօր և վաղը, դա նշանակում է, որ արագացված տեմպ է հաղորդվում: Առաջարկում եմ քննարկել հարցը` արտահերթ նիստ հրավիրենք: Ինչո՞ւ ենք մտցնում այս լարվածությունը, առավել ևս, որ գործող օրենքի նկատմամբ խնդիրներ կան»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Լարվածություն չկա, ուղղակի կարծիքներ կան, ամեն մեկն իր կարծիքն է առաջ տանում»:

Տպել Տպել