ՀՕՄ-ի նոր նախաձեռնությունը՝ «Ամուր սահման` հզոր հայրենիք»

hom-arsՀայաստանի սահմանապահ և սահմանամերձ գյուղերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն մեր երկրի համար, սակայն այսօր այդ գյուղերն ունեն բազմաթիվ խնդիրներ. ցայսօր էլ գնդակոծվում են Հայաստանի, մասնավորապես` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, շատ ցածր է ծնելիությունը, գյուղերը դատարկվում են երիտասարդներից, անմխիթար են կրթական, մշակութային օջախների վիճակը, գրեթե յուրաքանչյուր ընտանիք գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:

Ելնելով այս ամենից` ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը, լավատեղյակ լինելով և հավելյալ ուսումնասիրելով սահմանապահ և սահմանամերձ գյուղերի հիմնախնդիրները, նախաձեռնել է «Սահմանապահ և սահմանամերձ գյուղերի օժանդակություն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել գյուղերի շենացմանը և սահմանների պաշտպանության ամրապնդմանը, հնարավորինս աջակցել գյուղացու արժանապատիվ ու ապահով կյանքին, դառնալ նրա հոգսերի կիսողը:

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը հրատապ և առաջնահերթ համարելով ծրագիրը, որի իրականացման համար ձևավորվել է հանձնախումբ, ակնկալում և կարևորում է Հայաստանի և աշխարհասփյուռ հայության մասնակցությունը ծրագիրն համատեղ ջանքերով իրագործելու համար: Ծրագրի իրականացման նպատակով բացվել է հատուկ հաշվեհամարներ՝ սահմանամերձ և սահմանապահ գյուղերի օժանդակության նպատակով, որի միջոցով Դուք կարող եք կատարել Ձեր բարեսիրական և բարեգործական նվիրատվությունները: Վստահ ենք, որ Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր լումա կծառայի հանուն ամուր սահմանի, հանուն ուժեղ հայրենիքի:

Bank name: HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia SWIFT address: MIDLAM22 Beneficiary name: Armenian Relief Society NGO Beneficiary account number: 001-031350-102 USD 001-031350-003 AMD Purpose of transaction: Charity _________________________________________________

Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) Բանկ Հայաստան ՓԲԸ Երևան, հայաստան Ստացողի անուն: Հայ Օգնության Միություն Ստացողի հաշվեհամար: 001-031350-102 USD 001-031350-003 AMD Վճարման նպատակը: Բարեգործություն Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչություն Հայաստան, Երևան 001, Նալբանդյան փող. 116/24

հեռ. (374 10) 56-75-13 e-mail: [email protected] http://www.arsarmenia.org/

Տպել Տպել