Փոխվարչապետը մասնակցել է համայնքապետերի դասընթացի փակման արարողությանը

FotorCreatedՄարտի 14-ին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական դասընթացի փակման արարողությանը:

Փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է պարբերական դարձած դասընթացների նշանակությունը գործադիրի և ՏԻՄ-երի միջև կապի ամրապնդման և համայնքների արդյունավետ գործունեության հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ համայնքապետերը կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը:

Ա. Աղաբեկյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում առավելագույնս նեցուկ կանգնելու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և ամրացմանը:

aparaj.am

Տպել Տպել